‘Տիգրան Սարգսյանին սեփական փողերը քչություն են անում, Փայլակ Հայրապետյանից է 1 մլն դրամ ուզում’

1359

A1+-ի փոխանցմամբ, նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը դատի է տվել գործարար Փայլակ Հայրապետյանին՝ իր կարծիքով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ 1 մլն դրամ բռնագանձելու համար։

Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հունիսի 9-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Գործով երրորդ անձ է ճանաչվել Գագիկ Շամշյանը։ shamshyan.com կայքում Փայլակ Հայրապետյանը խոսել էր մեծ գումարների մասին, որոնք, ըստ նրա, փոխանցվել են Տիգրան Սարգսյանի հաշվեհամարին։

Կայքը հիշեցնում է, որ սնանկացման եզրին կանգնած հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը իր այս վիճակի համար մեղադրում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին։

Գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը, սակայն, նրանց անունները երբեւէ չի հիշատակել եւ նախաքննությունն արդեն ավարտվել է։

Հիշեցնենք, որ անգամ ըստ պաշտոնական հայտարարագրերի, Տիգրան Սարգսյանն ու նրա տիկինը միլիոնների կարողություն ունեն

Նախորդ հոդվածը‘Քեմերոնը և Պուտինը քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Գերագույն ռադայի խոսնակը հուսով է, որ Լեհաստանի նոր նախագահը կշարունակի աջակցել Ուկրաինային’