‘Տիգրան Սարգսյանի եղբորը փոխարինած դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի նախագահին’

866

Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Տոկիո) մարտի 3-ին իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Նախագահ Պակ Կըն Հենին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից, շնորհավորելով դեսպան Պողոսյանին Կորեայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` Կորեայի նախագահը հաջողություն է մաղթել նրան հայ-կորեական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Հիշեցնենք, որ մինչև Սերժ Սարգսյանի Կորեա այցելելը, որտեղ վերջինս ժամանել էր բուժման նպատակով, Կորեայում ՀՀ դեսպանն էր վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Սակայն, Հայաստան վերադառնալուց մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց Արմեն Սարգսյանին: Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ Սարգսյանը պաշտոնանկ էր արվել Սերժ Սարգսյանի բուժման մասին լրատվության արտահոսքի պատճառով. կորեական մամուլում էին հայտնվել Սերժ Սարգսյանի բուժման (երիտասարդացման) մասին պատմող տեսանյութեր և լուսանկարներ:

Նախորդ հոդվածը‘ Միջազգային ճգնաժամային խումբը գրանցել է լարվածության աճ ղարաբաղյան հակամարտության գոտում’
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս. թ. մարտի 6-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում’