‘Տիգրան Սարգսյանի հերթական երազը’

1369

Ազգային ժողովում երեկ լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս Մաքսային միությանն անդամակցելու օգտին:

«Երկրի ղեկավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքական ուղղությունը սատարում է մեր քաղաքացիների մեծամասնությունը, և դա ունի օբյեկտիվ պատճառներ: Մաքսային միությունը դա կայացած կառույց է, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Հայաստանի ինտեգրումը ՄՄ-ին, ենթադրում ենք, որ հաջորդ քայլը կլինի ավելի սերտ համագործակցությունը` Եվրասիական տնտեսական միության ձևավորումը»,-ասել է նա:

Հ.Գ. Երկար երազելը եւ իրականությունից հեռու ապրելը հանգեցնում է հոգեկան շեղումների:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձինք գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը’