‘Տիգրան Սարգսյան. Կան մարդիկ, ովքեր դեռևս փորձում են հին մեթոդներով, անօրինական ձևով փող վաստակել’

1033

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարագային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներողություն է խնդրել կենսաթոշակառուների օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար:

Նրա խոսքերով՝ ցուցակները ժամանակին տեղ չհասնելու պատճառով է, որ օգոստոսի 4-5-ը մոտ 1400 թոշակառուները «Հայփոստի» բաժանմունքներից կենսաթոշակներ ստանալիս խնդիրներ են ունեցել:

«Դեռևս ներքին դիմադրություն է նկատվում այս բնագավառում արմատական փոփոխությունների նոր համակարգի ներդրման նկատմամբ։ Առաջին անգամ է, որ թոշակները վճարվում էին էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա: Շատերին դա դուր չի գալիս։ Նրանք ուզում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային տարբերակով վճարվեն: Կան մարդիկ, ովքեր դեռևս փորձում են հին մեթոդներով, անօրինական ձևով փող վաստակել», — նշել է վարչապետը:

Նա խոստացել է սեպտեմբերին ներկայացնել այս բնագավառում արձանագրված չարաշահումները և փող աշխատելու համար օգտագործված եղանակները։ Բնականաբար, ենթադրվում է, որ Տիգրան Սարգսյանը, ով հայտնի է նաեւ Օֆշորի Տիգրան անունով, այդ անօրինական փող աշխատողների ցանկում իր անունը չի տեսնում: Ըստ երեւույթին, ինքը անօրինական գումարը վաղուց արդեն ոչ թե հին, այլ նոր մեթոդներով է աշխատում: 

Նախորդ հոդվածը‘Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Միխայիլ Գորբաչովը ողջ-առողջ է’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանը վաղվա դատական նիստին ծաղիկներ կբերի դատավորի համար’