‘Տիգրան Սարգսյան. Հայաստանը Եվրասիական միությանը անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստացել’

1131

Հայաստանի կառավարությունը պաշտոնական առաջարկություն չի ստացել՝ մասնակցելու Եվրասիական միությանը: Այդ մասին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցադրմանը:

Սարգսյանն ասել է, որ դեռ պարզ չէ, թե Եվրասիական միությունն ինչ ֆորմատով է լինելու, ինչ գործիքներ ու փաստաթղթեր են ստեղծվելու:
«ՌԴ քաղաքական իշխանությունների հայտարարությունները համընկնում են մեր դիրքորոշման հետ՝ Եվրասիական ինտեգրացման գործընթացերը չի կարելի հակադրել ԵՄ ինտեգրացմaն գործընթացների հետ: Եթե կլինեն փաստաթղթեր, թե ինչ է ներկայացնելու ԵվրԱզԷս-ը, կքննարկենք անդամակցության հարցը»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Եվրասիական միություն ստեղծելու մտադրություն հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի համոզմամբ այս նախաձեռնությունը կդառնա ժամանակակից աշխարհի բեւեռներից մեկը, սակայն մի շարք վերլուծաբաններ Եվրասիական միություն ստեղծելու մտադրությունը որակում են Պուտինի կողմից Խորհրդային Միությունը վերականգնելու փորձ:

Նախորդ հոդվածը‘Հալեպի հայաշատ թաղամասում իրավիճակը հանդարտվել է’
Հաջորդ հոդվածը‘Բիգ Բեն-ը վերանվանվեց’