‘Տիգրան Սարգսյան. Հայռուսգազարդի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիր դեռ չկա’

1064

Հայաստանը Հայռուսգազարդի հետ գազի գնի վերանայման վերաբերյալ դեռ պայմանագիր չունի, հյտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը ի պատասխան Արամ Մանուկյանի հարցապնդմանը՝ տրամադրել պայմանագրի տեքստը:

Արամ Մանուկյանը նշեց, որ իր հարցադրմանը Կառավարությունը չի պատասխանել վեց ամսվա ընթացքում: «Եթե դուք ասեք, որ այդ պայմանագրի մեջ կա պետական գաղտնիք, ես կհասկանամ: Բայց, հավատացեք, չի կարելի էսպիսի բան անել՝ 6 ամիս օրենքի տառին համապատասխան պահանջել մի փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանին եւ նրա բոլոր քաղաքացիներին, ինչո՞ւ չեք այդ փաստաթուղթը տալիս», — նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

«Պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն: Եվ այն պահին, երբ այդ պայմանագրերը կստորագրվեն, դրանք կհրապարակվեն: Ավելին, այդ պայմանագրերը գալու են Ազգային ժողով, որովհետեւ մենք ձեզ հետ միասին պետք է քննարկենք դրանցում ամրագրված բոլոր դրույթները», — պատասխանեց Տիգրան Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է ձեւավորել տարածքային խորհուրդները’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի սահմանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է յոթ մարդ’