Տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

582

Օգոստոսի 26-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կմեկնարկի տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։

Հայաստանը մրցաշարում կունենա 5 ներկայացուցիչ։Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի առաջատար շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ժամանել են Իսլանդիա՝ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հաղթող է դարձել Էլինա Դանիելյանը:

Նախորդ հոդվածը«Ռեալը» դադարեցրել է բանակցությունները Մբապեի հետ
Հաջորդ հոդվածըՄարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն