‘ՏՄՊՊՀ տուգանեց «Ցարիցինո»-ին, բայց 1 % շահույթի չափով ‘

833

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «ուսումնասիրությունների արդյունքում անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպք է բացահայտվել պարենային ապրանքների շուկայում»:  «Ցարիցինո Մսամթերքի կոմբինատ» ընկերությունը հետևյալ բովանդակությամբ գովազդ է հրապարակել. «Միայն տեղական հումքից և բնական բաղադրիչներից: «Ցարսկի պրոդուկտ». թարմ տեղական հումք, բնական բաղադրիչներից»:

Սպառողների կողմից ստացված դժգոհությունների հիման վրա Հանձնաժողովը դիմել է վերոնշյալ ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել տեղեկատվություն՝ մսամթերքի արտադրության ինքնարժեքը ձևավորող բաղադրիչների և իրացման գների վերաբերյալ, ինչպես նաև հումքի ձեռքբերումները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոնշյալ գովազդը չի համապատասխանում իրականությանը: Ձեռքբերման փաստաթղթերով չի հիմնավորվել, որ հումքը հանդիսանում է տեղական արտադրության:

Հանձնաժողովը տնտեսվարողներին բազմիցս հորդորել է զերծ մնալ նման գործելաոճից, ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն: 

Հաշվի առնելով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ, ՏՄՊՊՀ նիստում կայացվեց որոշում՝ հասույթի 1 տոկոսի չափով տուգանել «Ցարիցինո Մսամթերքի կոմբինատ» ընկերությունը և հանձնարարել անմիջապես վերացնել խախտումը՝ փոխելով արտադրանքի պիտակները:

1 տոկոս, ՏՄՊՊՀ «խիզախության համար քիչ չէ»: Կարող էին 0.1 տոկոսի չափով էլ տուգանել:

 

 

Նախորդ հոդվածը‘Մամեդյարով. Ադրբեջանը կուժեղացնի միջազգային հանրությանը «Հայաստանի ագրեսիվ քաղաքականության» մասին իրազեկմանն ուղղված աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘Շվայնշտայգեր. Ես փոքր-ինչ տխուր եմ այն բանի համար, ինչ պատահեց բրազիլացիների հետ’