‘Տյագո Սիլվա. «Երբ Դունգան ինձ զրկեց ավագի թևկապից, հասկացա` կորցրել եմ տեղս հավաքականում» ‘

769

«Պարի Սեն Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տյագո Սիլվային զարմացրել է ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դունգայի պահվածքը: Վերջինս առանց Սիլվային զգուշացնելու որոշել է հավաքականի ավագի թևկապը հանձնել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:

«Երբ Դունգան ինձ զրկեց ավագի թևկապից, հասկացա` կորցրել եմ տեղս հավաքականում: Ես ցանկանում էի, որ այդ թեմայով որևէ մեկը խոսեր ինձ հետ կամ անձամբ Նեյմարը հանդիպեր ինձ: Բայց ոչ ոք ման բան չարեց, դա ցավալի է: Տհաճ պահ է, բայց այդպիսին է ֆուտբոլը: Այս ամենն իմ աշխատանքի մի մասն է»,-Սիլվայի խոսքը մեջբերված է բրազիլական մամուլից:

Հավելենք` Տյագո Սիլվան ընդգրկվել էր Բրազիլիայի հավաքականի` Թուրքիայի հետ խաղի հայտացուցակում: Հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով` 4:0 հաշվով, իսկ երբեմնի ավագն այդպես էլ խաղաժամանակ չստացավ:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Եթե մի երկու օր էլ մնայիք սահմանին, լրիվ այլ առաջարկներ կանեիք ‘
Հաջորդ հոդվածը‘Ռայնխարդ Ռաուբալ. «Ռուսաստանի և Քաթարի հայտերի հետ կապված կասկածները խարխլում են ՖԻՖԱ-ի հիմքերը»’