‘Ռայնխարդ Ռաուբալ. «Ռուսաստանի և Քաթարի հայտերի հետ կապված կասկածները խարխլում են ՖԻՖԱ-ի հիմքերը»’

872

Գերմանական ֆուտբոլային լիգայի ղեկավար Ռայնխարդ Ռաուբալը կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն պետք է մտածի ՖԻՖԱ-ի կազմից դուրս գալու մասին, եթե ամբողջապես չհրապարակվեն 2018 և 2022 թթ.-ի Աշխարհի առաջնություններն հյուրընկալող երկրների ընտրման հետ կապված հետաքննության արդյունքները։

«Հետաքննության բոլոր տվյալները պետք է ամբողջապես հրապարակվեն։ Դա ՖԻՖԱ-ի համար վստահությունը պահպանելու միակ տարբերակն է։ ՖԻՖԱ-ի վրա որպես ազդեցության տարբերակ կարող է լինել նույնիսկ ՈւԵՖԱ-ի դուրս գալը ՖԻՖԱ-ի կազմից։ Նման տարբերակը պետք է լրջորեն դիտարկվի, քանի որ Ռուսաստանի և Քաթարի հայտերի հետ կապված կասկածները խարխլում են ՖԻՖԱ-ի հիմքերը։ Նման բան պատմության մեջ դեռ չէր պատահել»,- Ռաուբալի խոսքերն է մեջբերում The Telegraph պարբերականը։ 

Նախորդ հոդվածը‘Տյագո Սիլվա. «Երբ Դունգան ինձ զրկեց ավագի թևկապից, հասկացա` կորցրել եմ տեղս հավաքականում» ‘
Հաջորդ հոդվածը‘Զիդանի որդու նորամուտը «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում» (տեսանյութ)’