‘Տոկիոն ընտրվեց որպես 2020-ի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք’

1210

2020-ի Օլիմպիական խաղերի անցկացման երեք թեկնածու քաղաքներից՝ Մադրիդ, Ստամբուլ, Տոկիո ընտրվեց Տոկիոն:

Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահը: Թեկնածու քաղաքներից պայքարից առաջինը դուրս է մնացել Մադրիդը, որը Ստամբուլի հետ հավաքել էր հավասար ձայներ, սակայն լրացուցիչ փուլում պարտվել էր:

Նշենք, որ Մադրիդն արդեն երրորդ անգամ է հայտ ներկայացրել, Ստամբուլը՝ 5-րդ, իսկ Տոկիոն՝ 2-րդ: Տոկիոյում օլիմպիական խաղեր անցկացվել են նաև 1964-ին: Հիշեցնենք նաև որ նախնական հավակնորդների թվում էր Բաքուն:

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Ազոյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանին. Ինձ համար լեգենդ եք Դուք, Պարոն Նախագահ’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին’