Տոկիո․ Գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ բարձրացվել է ոստիկանության զգոնության մակարդակը

165

Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել Տոկիոյում բարձրացնել ոստիկանության զգոնության մակարդակը՝ Հիրոսիմայում Յոթի խմբի գագաթնաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։

Այդ մասին ուրբաթ հաղորդել է NHK հեռուստաալիքը։

Ճապոնական իշխանությունների կարծիքով՝ թեպետ գագաթնաժողովն անցկացվելու է Հիրոսիմայում, Տոկիոն կարող է հրապուրել չարագործներին՝ ենթակառույցների կարևոր օբյեկտների առատությամբ։ Այդ կապակցությամբ ոստիկաններն սկսել են ակտիվորեն պարեկել Տոկիոյի օդանավակայաններում և երկաթուղու կայարաններում։ Բացի այդ, մեծացվել է դեսպանատները պաշտպանող ոստիկանների թիվը, որոնք նույնպես կարող են գրոհի թիրախ դառնալ։

Գագաթնաժողովը Հիրոսիմայում կայանալու է մայիսի 19-21-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋերմուկ․ Սամուել Սեւյանը նվաճեց հաղթողի կոչումը
Հաջորդ հոդվածըՈՒԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը