Ջերմուկ․ Սամուել Սեւյանը նվաճեց հաղթողի կոչումը

174

Ջերմուկում անցկացված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկահայ Սամուել Սեւյանը։ Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

2-4-րդ տեղերը բաժանեցին 5-ական միավոր վաստակած ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոեւը, իրանցի Ամին Տաբատաբաեին, Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։

Սամուել Սեւյանը ոչ մի պարտություն չկրեց․ 3 հաղթանակ, 6 ոչ ոքի։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դրամ էր։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Զելենսկին «Եվրատեսիլի» մասնակիցներին արժանի մրցակից կլիներ
Հաջորդ հոդվածըՏոկիո․ Գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ բարձրացվել է ոստիկանության զգոնության մակարդակը