Տոկիո-2020. 1/8 եզրափակչում Բաչկովը մրցելու է ադրբեջանցի աշխարհի չեմպիոնի հետ

479

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը  կմենամարտի 2013թ․ աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի հետ, որը Տոկիոյում անցկացրած առաջին մենամարտում 5։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Խարցիզին։

Բաչկով – Չելեբիև մենամարտը տեղի կունենա հուլիսի 31-ին և կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան 07։36-ին։

Հիշեցնենք, որ 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերը սկսել է վստահ հաղթանակով։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը գերազանց է գնահատել Հովհաննես Բաչկովի ելույթը:

Հուլիսի 26-ին ռինգ դուրս կգան ևս 2 հայ բռնցքամարտիկներ՝  Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) և Արման Դարչինյանը (75 կգ)։

Նախորդ հոդվածըՏոկիո-2020․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան
Հաջորդ հոդվածը2021թ․ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը