‘Տոմս՝ մեկ ուղղությամբ. 200 մարդ պատրաստ է մեռնել Մարսում’

1015

Ամփոփվել են «Mars one» մասնավոր ծրագրին մասնակցել ցանկացողների հայտերը, ըստ որոնց՝ ընդմիշտ Մարս մեկնելու և այնտեղ գաղութ հիմնելու ցանկություն են ներկայացրել  202 586 մարդ՝ 40 երկրներից: 

Հավաքագրման արդյունքում կընտրվեն 24-ից 40 թեկնածուներ, որոնց սպասվում է անցնել յոթնամյա դասընթաց: 2023 թվականին,  Մարս կմեկնի առաջին՝ չորս հոգուց բաղկացած խումբը: Այնուհետև, երկու տարին մեկ անգամ, կազմակերպիչները պատրաստվում են համալրել մարդկանց քանակը: Սակայն վերադարձը Երկիր չի նախատեսվում :

Ֆինանսավորումը իրականացվելու է հոլանդացի գործարար Բաս Լանսդորպի կողմից՝ ուղիղ հեռարձակումը դիտելու իրավունքերը վաճառելուց ստացված գումարով: Սկզբում գնորդները հնարավորություն կունենան դիտելու տիեզերանավը, իսկ հետագայում՝ գաղութը:

Die Welt-ը նշում է, որ մասնագետները դեռևս կասկածներ ունեն ծրագրի իրականացման հարցում, քանի որ առնվազն 500-օրյա թռիչքից հետո մարդիկ կդառնան կրկնակի թույլ. Կարմիր մոլորակի զարգացման համար հնարավոր է, որ նրանք այլևս ուժ չունենան:

Նախորդ հոդվածը‘Հեֆերն. Հայաստանի ղեկավարները վստահեցրել են, որ մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Բոլոր արդյունքները և գոլերը (տեսանյութեր)’