‘Տուլայի ՃՏՊ. Բոլոր տուժածները դուրս են գրվել’

1155

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, ապաքինմամբ դուրս են գրվել: Նրանք վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագտեների հսկողության տակ: Այժմ քննարկվում է նրանց Երևան տեղափոխելու մանրամասները:

Հիշեցնենք, որ տուժածներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Երկու տուժած մասնագիտական բժշկական օգնություն էին ստանում Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:

Վթարից տուժած մի քաղաքացու հարազատների ցանկությամբ բուժումը շարունակվում էր Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսինը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում:

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. Ըստ հաղորդումների` քննիչն ու ոստիկանները, բռնություն գործադրելով, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից’
Հաջորդ հոդվածը‘Խելահեղ թեյախմություն`Ալիսի պատվին’