Տուխել․ Մանեի եւ Սանեի վեճը աղաղակող դեպք է, բայց բոլորն էլ սխալվում են

374

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի հարձակվողներ, սենեգալցի Սադիո Մանեի եւ գերմանացի Լերոյ Սանեի միջեւ եղած վիճաբանությունը։ Մանեն հարվածել էր Սանեի դեմքին։

«Ամեն ինչ որոշված է։ Մանեն որակազրկվել է մեկ խաղով եւ տուգանվել է։ Ես ականատես չեմ եղել տեղի ունեցածին։ Զրուցել եմ բոլոր մասնակիցների, ներկաների հետ։ Աղաղակող դեպք է։ Պետք էր ամեն ինչ պարզել։ Իրավիճակի մասնակիցները հաղթահարեցին տեղի ունեցածը։ Ամեն ինչ սկսում ենք նորից։

Բոլորն էլ սխալվում են։ Կատարելությու չկա։ Մանեն ամենաբարձր մակարդակի բացարձակ պրոֆեսիոնալ է։ Նա ներողություն է խնդրել։ Ես նրա առաջին պաշտպանն եմ։ Մարզումներին զգում եմ, որ ամեն ինչ կարգին է։ Այսպես ավարտված կոնֆլիկտը նաեւ մաքրող դեր է ունենում»,- Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը։

Մանեն բաց կթողնի «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի, որը տեղի կունենա ապրիլի 15-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Ֆրիցը պայքարից դուրս թողեց Ցիցիպասին
Հաջորդ հոդվածը«Բավարիան» Սադիո Մանեին կտուգանի կես միլիոն եվրոյով