«Մասթերս»․ Ֆրիցը պայքարից դուրս թողեց Ցիցիպասին

364

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում աշխարհի 10-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:2, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։

Կիսաեզրափակիչում Թեյլոր Ֆրիցի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել աշխարհի 100-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըԲուչնեւ․ Ստացա ՀՀ քաղաքացիություն, բայց ՌԴ քաղաքացիությունից չեմ հրաժարվել
Հաջորդ հոդվածըՏուխել․ Մանեի եւ Սանեի վեճը աղաղակող դեպք է, բայց բոլորն էլ սխալվում են