‘Տուսկ. ԵՄ-ին երկարաժամկետ ռազմավարություն է հարկավոր Ռուսաստանի վերաբերյալ’

917

Եվրամիությանն անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն մշակել Ռուսաստանի հանդեպ, այլ ոչ թե սոսկ արձագանքել այս կամ այն իրադարձությանը, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ի մի բերելով Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի արդյունքները, որտեղ քննարկվել են Մոսկվայի հետ հարաբերությունները:

«Մեր ռազմավարական խնդիրը Ռուսաստանն է, ոչ թե Ուկրաինան,- հայտարարել է Տուսկը:- Մեզ համար ամենաբարդը Ռուսաստանի դիրքորոշումն է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի հանդեպ»:

Գագաթնաժողովի արդյունքում եվրոպական տերությունների ղեկավարները հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն թուլացվի՝ չնայած Մոսկվայի ֆինանսական դժվարություններին: Ավելին, առաջիկա հանգստյան օրերին ուժի մեջ կմտնեն նոր միջոցներ: Մասնավորապես՝ Եվրամիության զբոսաշրջության օպերատորներին կարգելվի աշխատել Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում, իսկ եվրոպական ընկերություններին կարգելվի փող ներդնել թերակղզու ցանկացած նախագծում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը դուրս է գրվել հիվանդանոցից’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱՎԾ-ի՝ գնաճի «մեղավորը» կարտոֆիլն է’