‘Տուրչինովը հրամանագիր է ստորագրել Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի վերաբերյալ ‘

993

Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակ շնորհելու վերաբերյալ և այն ուղարկել է ստորագրելու նախագահին, տեղեկացնում է խորհրդարանի կայքը:

Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի խորհրդարանը օրենք է ընդունել Դոնբասի որոշ շրջանների  իշխանություններին հատուկ լիազորություններ տալու և վերականգնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ: Երաշխավորվում է ցանկացած լեզվի կիրառությունը և անդրսահմանային համագործակցությունը Ռուսաստանի հետ այդ շրջաններում, որոնց ցանկը որոշում են ուկրաինական հատուկ ծառայությունները:  Դոնբասում հակամարտության մասնակիցների նկատմամբ կիրառվում է համաներում, իսկ դեկտեմբերի 7-ին նախատեսվում է տեղական ընտրությունների անցկացում:

Մինչդեռ ԴԺՀ աշխարհազորայինները բազմիցս հայտարարել են, որ հանրապետությունում չեն անցկացվի ընտրություններ, որոնք նշանակվել են ուկրաինական իշխանությունների կողմից: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռումինիայի նախագահը վարչապետին մեղադրել է հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետին հիշեցրել են ձյուդոյում Պուտինի ձեռքբերումների մասին’