‘Տրայան Հրիսթեա. Հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մրցակցության խթանմանը’

816

«Մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ոլորտի բարեփոխումները և արդարադատության ոլորտի բարեփոխումները կլինեն 2014-2020թթ ԵՄ-Հայաստան հարաբերությունների գերակա ուղղությունները, քանի որ ակնկալվում է, որ դրանք կնպաստեն երկրի տնետսական աճին»- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնի հետ հարցազրույցում:

«Մենք ակնկալում ենք, որ դրանք են այն ուղղությունները, որոնք կնպաստեն երկրի տնտեսական աճին: Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մրցակցության խթանմանը, ՓՄՁ-ի հատվածի ուժեղացմանը` հատկապես գյուղական վայրերում, բիզնեսների իրավունքների պաշտպանությանը, Կառավարության գործունեության և ադմինիստրատիվ կարողությունների զարգացմանը ու անկախ և արդյունավետ արդարադատության ոլորտի զարգացմանը: Հորիզոնական շեշտ կդրվի այս բոլոր ոլորտների երկայնքով քաղաքացիական հասարակության աջակցման վրա»,- հայտարարել է Հրիսթեան:  

«Ինչպես ԵՀՔ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում ԵՀԳ կնպաստի` զարգացնելու հարաբերությունները և բերելու շոշափելի արդյունքներ  ինչպես ԵՄ-ին, այնպես էլ  Հայաստանին, երկկողմանի և տարածաշրջանային ծրագրերին: Իսկապես, կիրռելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը` մենք ակնկալում ենք ցուցաբերել առավել շատ աջակցություն այն գործընկերներին, որոնք լիակատար իրականացնում են ընդգրկուն և ամբողջական ժողովրդավարական գործընթացներ»,- ասել է -դեսպանը`ավելացնելով,որ ԵՀԳ-ը նաև կուղղորդի դեպի ավելի պարզեցված և կարճ ծրագրային գործընթացների` այսպիսով թույլ տալով կենտրոնացնել մեր համագործակցությունը հիմնական նպատակների վրա: Այն էլ ավելի կխթանի միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև ավելի սերտ կապեր կապահովի ԵՄ ներքին գործիքների և քաղաքականությանների հետ:

Հրիսթեան ընդգծել է, որ  Եվրոպական Միությունը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտների բարեփոխումներին: Օրինակի համար, միջին մասնագիտական տեխնիկական կրթության ոլորտում ԵՄ-ն օգնել է հիմնել ռազմավարակամ կառույցներ` այս ոլորտում բարեփոխումների իրականացման համար, վերանորոգել է 12 քոլեջներ և արդիականացրել է դասացուցակները:  ԵՄ-ն նաև աջակցել է Հայաստանում էլ-կառավարման ոլորտի բարեփոխումներին` ներառյալ տնտեսական սուբյեկների արագ և պարզ գրանցման համակարգի մատչելիության ապահովմանը: Ճանապարհային ոստիկանության համար մոնիտորինգի համակարգը մեկ այլ օրինակ է, ինչպես նաև բնակչության ռեգիստրի արդիականացումը: Եվս մեկ նախագիծ` ԵՄ խորհրդատվական խումբը, որն աջակցել է զարգացնելու ավելի արդյունավետ ռազմավարական և իրավական շրջանակ Հայաստանի տարբեր ինստիտուտների ներքո և օգնել է Հայաստանին նախապատրաստվելու ԵՄ հետ տեխնիկական և քաղաքական երկխոսությանը:

Նախորդ հոդվածը‘Կանաչ ակտիվիստներն իրենց առաջարկներն են հնչեցրել փոքր ՀԷԿ-երի խնդիրների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Կիևում ևս մեկ հայ է զոհվել’