‘Տրիպոլիում ահաբեկիչները հարձակվել են նախարարի ավտոշարասյան վրա’

781

Լիբանանի հյուսիսային մայրաքաղաք Տրիպոլիում  երկիրի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Ֆեյսար Քարամեի ավտոշարասյան վրա նռնակ է նետվել: Հատկանշական է, որ այս քաղաքական գործիչն ավանդական սուննիական ընտանիքից է, որը սերտ հարաբերություններ է պահպանում Սիրիայի հետ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ինքը` Քարամեն, չի տուժել հաձակումից:  «Ալ-Ջադիդ» հեռուստաաալիքին տված հարցազրույցում նախարարը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժել են իր 4 թիկնապահները: Քաղաքական գործիչն իր կողմնակիցներին կոչ է արել հանգստություն պահպանել:

Այսօր Տրիպոլիի փողոցներում իսլամիստական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք բողոքի ցույցեր են անցկացրել: Նրանք պահանջում են բանտերից ազատ արձակել իշխանությունների կողմից ձերբակալված ծայրահեղականներին: Տեղի արմատականները բացեիբաց աջակցում են Սիրիայի կառավարության բանակի դեմ մարտնչող ապստամբներին:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Վալանս’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանը մտադիր է դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ’