‘Տ. Ուրիխանյանը Քաղաքացիների դեմ մեջքով շրջվելու հերթական օրինակի մասին (տեսանյութ)’

997

Կառավարությունը հերթական օրինակն է ցույց տալիս, թե ինչպես կարելի է մեջքով դեպի քաղաքացին շրջվել, ԱԺ-ում այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` խոսելով ավտոսեփականատերերին սպառնացող անհիմն տուգանքների մասին:

«Տասնամյակներ շարունակ գոյութւոյւն չունեցող ավտոմեքենաները իրականում չեն կարող գոյություն ունենալ եւ մարդիկ պարզապես ընկել են ՃՈ ծուղակը, եւ այն մարդիկ, ովքեր նույնիսկ օրենքի տված հնարավորությամբ չեն գրանցել իրենց գույքը, հիմա կարող են տուգանվել, օգտվելով այս հնարավորությունից, հիմա շաբաթական ստանում են տուգանքի մասին կտրոններ», — ասաց պատգամավորը` նշելով, որ սա լրացուցիչ պրոբլեմ է դարձել մարդկանց համար:

Տիգրան Ուրիխանյանը նշեց նաեւ, որ այս այլ`  Մարտի 1-ի չբացահայտված հանցագործությունների, օֆֆշորային սկանդալի, Նաիրիտի խնդիրների մասին ԲՀԿ-ը պարբերաբար բարձրաձայնելու է: 

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. ՄՄ-ին անդամակցումը պետք է լիներ միայն հանրաքվեի արդյունքում’
Հաջորդ հոդվածը‘«Նիկոլ Աղբալյան» միությունը կոչ է անում վաղը լինել ԱԺ-ի մոտ ‘