‘Տ.Սարգսյան. 2014-ին, վերջին տարիներին առաջին անգամ, չի նախատեսվում հարկային օրենսդրության փոփոխություն ‘

1009

2014 թվականին, վերջին տարիներին առաջին անգամ, Հայաստանում չի նախատեսվում հարկային օրենսդրության փոփոխություն: Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանում □Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի մասին□ օրենքի լսումների ընթացքում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, նախորդ տարիներին այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվել, ինչը բերեց հարկային օրենսդրության զգալի խստացման, ինչն էլ իր հերթին, բանականաբար, բացասականորեն ազդեց գործարար միջավայրի վրա:

Հիշեցնենք, որ ըստ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի, ծախսային մասը կկազմի 1 տրլն.272 մլրդ.237 մլն դրամ, եկամտային մասը` 1 տրլն.127 մլրդ.400 մլն դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտը` 110 մլրդ.200 մլն.դրամ: ՀՆԱ-ն կկազմի 4 տրլն.723 մլրդ.դրամ, տնտեսական աճը` 5.2%: Բյուջեի հիմնական մասը կուղղվի կրթության, առողջապահության, սոցիալական և անվտանգության պրոբլեմների լուծմանը:

 

Նախորդ հոդվածը‘Նոբել Առուստամյան. «Անժիի» առաջարկը Մխիթարյանին խելահեղ էր, իսկ նա ուզում էր խաղալ բարձրակարգ առաջնությունում’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ-ը հրապարակել է խոշորագույն 1000 հարկատուների ցանկը’