‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ապրել մինչեւ ապրիլ եւ հավերժող բյուր գարուններ ‘

1176

Րաֆֆի Հովհաննիսյան. Ապրել մինչեւ ապրիլ եւ հավերժող բյուր գարուններ  

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր փակ դահլիճում նրեկայացրեց իր «ազգային տարեկան ուղերձը»: Մինչ ելույթն սկսելը, նա ավանդույթի համաձայն՝ մոտեցավ եւ ձեռքով բարեւեց բլոր հավաքվածներին:

Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ 2013-ի փետրվարի 18-ին տեղի ունեցած, կեղծված նախագահական ընտրություններին, եւ հետընտրական գործընթացներին:  

Նա խորհուրդ տվեց իր գործընկերներին չխոսել ժողովրդի անունից: «Անգամ ես ժողովրդի փոխարեն իրավունք չունեմ խոսելու վստահության քվեով հանդերձ: Իսկ մենք գիտակցաբար ոչ թե սեփականաշնորհեցինք վստահության քվեն, այլ հակառակը, թող նրանք գլուխ հանեն, այդ վստահության քվեն վերադարձրինք ժողովրդին», — ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, «անմիջական հրամայական է դարձել մեր ժողովրդի մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել սահմանադրական հեղափոխություն: Քաղաքական եւ քաղաքացիակաn ուժերի ամենալայն մասնակցությամբ հանուն ՀՀ ինքնիշխան շահի, հանուն մեր նահատակների եւ երեխաների», ապա հավելեց, որ «օդուջրի նման անհրաժեշտություն է միացյալ հրապարակի կայացումը մինչեւ ապրիլի 9-ը»: Սա, Հովհաննիսյանի խոսքով, ազգային պետական օրակարգի հիմնական պահանջն է:

«Արժե ապրել մինչեւ ապրիլ եւ հավերժող բյուր գարուններ: Միայն միասնությամբ կա փրկություն», — իր խոսքը եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Աբրահամ Մանուկյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ 1/8-րդ եզրափակիչ. «Մանչեստեր Սիթի» — «Բարսելոնա», «Բայեր Լևերկուզեն» — ՊՍԺ’