‘Րաֆֆի Հովհաննիսյան. Փետրվարի 18-ին ես պարտվեցի, հաղթեց ժողովուրդը’

1199

Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ շարունակելու է պայքարը։

Ինձ պետք չի ոչ աթոռ, ոչ նախագահություն, բայց 5 տարի անց ունենալու ենք որակապես նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետություն։ Չեմ ասի, որ այնտեղ չի լինելու Սերժ Սարգսյան, կամ ուրիշներ, թող բոլորը լինեն, բայց մեր պարտականությունն է այս 5 տարիներին կերտել նոր երիտասարդություն։ Մի բան պետք է փոխվի, մեր հանրապետությունը պիտի դառնա իրավական հանրապետություն, դուրս գա սոցիոլոգների, խմբագիրների կեղծ հորձանուտից։ Եթե պետք է որևէ մեկը զիջի, նահանջի, որևէ մեկը քավության նոխազ դառնա, դա կլինեմ ես»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին հաղթեց ժողովուրդը, իսկ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, պարտվեց։

 «Ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը։ Մայիսի 5-ին , որպես այդ պայքարի շարունակություն, պարտվեցինք մնացած բոլորս», — հավելեց նա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, եթե մայիսի 5-ի ընտրությունները արդար լինեին, «Բարեւ Երեւանը» ձայների մեծամասնությունը կհավաքեր կամ կզբաղեցներ 2-րդ տեղը։ Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ իր նախաձեռնած «Նոր ՀԱյաստանի շարժման» հաջորդ հանդիպումը կլինի մայիսի 19-ին Անի հյուրանոցում։  

Նախորդ հոդվածը‘«Քաղաքացի դիտորդ». Ընտրություններն անցել են խիստ լարված մթնոլորտում’
Հաջորդ հոդվածը‘Ռոստովում երկաթուղային վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 29-ի’