‘Ռոստովում երկաթուղային վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 29-ի’

1140

Ռուսաստանի Ռոստովյան մարզում Բելայա Կալիտվա երկաթուղային կայարանում վագոնների պայթյունից հետո բուժօգնության է դիմել 29 մարդ, որոնցից 15-ը հոսպիտալացվել են: Ըստ ՌԴ ԱԻՆ-ի, հինգշաբթի գիշերը Ռոստովյան մարզում նավթամթերքով բեռնված 50 ցիստեռններ դուրս են եկել ռելսերից, դրանցից 7-ը հրդեհվել է: Հայտնի է նաեւ, որ շուռ եկած ցիստեռններից մեկից մեթիլենքլորիդի արտահոսք է տեղի ունեցել: Վթարի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Փետրվարի 18-ին ես պարտվեցի, հաղթեց ժողովուրդը’
Հաջորդ հոդվածը‘Թիվ 8/22-ում գրանցամատյանն անհետացել է. ԸԸՀ-ն քննում է արդյունքները անվավեր ճանաչելու հարցը’