‘ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ‘

6099

Հայ Ազգային Կոնգրեսը խոր ցավով տեղեկացավ հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վաղաժամ մահվան մասին:

Հայաստանում քչերը կարող են գնահատվել իրավապաշտպան գործունեության նման հարուստ ու արդյունավետ փորձով, ինչպիսին ուներ Միքայել Դանիելյանը, նա իրավապաշտպան համքարությունում առանձնանում էր նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր անդադրում ջանասիրությամբ: 

Վառ անհատականությամբ և իրավապաշտպան սզբունքներում իր անզիջում կեցվածքով` Միքայել Դանիելյանը համարձակորեն նետվում էր անհատի իրավունքների ոտնահարման հորձանուտ` հիմքում ունենալով միայն մարդու իրավունքի անխտրական պաշտպանության գերագույն արժեքը: 

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Միքայել Դանիելյանի հարազատներին, մտերիմներին և ողջ քաղաքացիական հասարակությանը` նման մեծ կորստի առիթով և հույս հայտնում, որ այն կարևոր առաքելությունը, որին լծված էր Միքայել Դանիելյանը, կշարունակեն իրագործել իր գործընկերներն ու հաջորդ սերնդի իրավապաշտպանները:

 

Նախորդ հոդվածը‘Մահացել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը’
Հաջորդ հոդվածը‘WikiLeaks-ը հրապարակում է շարքային մարդկանց անձնական տվյալները’