‘Ցնցումներ, որոնք կանդրադառնան նաև Հայաստանի վրա. Մամուլ’

1052

Երեկ առավոտյան, միջազգային շուկաներում ցնցումներ արձանագրվեցին, որոնք պայմանավորված էին ԱՄՆ բյուջեի ծախսերի հնարավոր կրճատումներով, ինչպես նաև Չինաստանի տնտեսությունում արձանագրված ոչ լավատեսական ցուցանիշներով: Սրա արդյունքում հումքային ապրանքների գները բորսաներում սկսեցին կտրուկ նվազել:

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանի համար սա զգալի է այնքանով, որ իջնում են նավթի և պղնձի միջազգային գները: Նավթի գների անկումը կարող է հանգեցնել Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազմանը ինչպես դա եղավ 2009 թվականին: Սա կարևոր է նրանով, որ Հայաստան մտնող տրանսֆերտների ընդհանուր ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ: Իսկ պղնձի և ընդհանրապես գունավոր մետաղների գների անկումը վատ ազդեցություն է թողնում Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի վրա, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը գունավոր մետաղների հանքաքարերն են:

Նախորդ հոդվածը‘Եղանակի կանխատեսումը մարտ ամսվա համար’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է նոր զեկույց Հայաստանի ընտրությունների վերաբերյալ’