Ցուկերբերգը հայտարարել է 11 հազար աշխատակիցների կրճատելու մասին

207

Facebook  սոցիալական ցանցի սեփականատեր Meta ընկերությունը զանգվածային կրճատումներ է սկսել, որոնց մասին ազդարարել է Wall Street Journal-ը մեկ շաբաթ առաջ։

Չորեքշաբթի Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է 11 հազար հոգու կամ աշխատակիցների ընդհանուր թվի 13 %-ի կրճատման մասին։ Դա ամենազանգվածային կրճատումն է ոչ միայն տեխնոլոգիական սեկտորում, այլև ընդհանրապես ամերիկյան ընկերություններում։ Նաև դա աշխատակիցների առաջին կրճատումն է Մարկ Ցուկերբերգի ընկերության 18-ամյա պատմության ընթացքում։

Պատճառը վերլուծաբանները համարում են գովազդի թույլ շուկան՝ սեփական մեգատիեզերքը ստեղծելիս ընկերության նախագծի արժեքի մեծացման  պայմաններում ։

Ցուկերբերգի խոսքով՝ Covid-19 համավարակը աճի ազդակ է տվել շատ IT-ընկերությունների, սակայն այս տարի արժեզրկման և «հին ավանդույթների» վերադարձի պատճառով օնլայն-գովազդի շուկայում Meta-ի շահույթը շատ ավելի քիչ է եղել, քան սպասում էին, գրել է Ցուկերբերգը։

«Ես սխալվել եմ և պատասխանատվություն եմ ստանձնում դրա համար»,- ասել է Meta-ի ղեկավարը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում
Հաջորդ հոդվածըԿարծում են` Պուտինը չի մասնակցի G20 գագաթնաժողովին