Հայաստանի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում

201

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվել է Կրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշար, որին մասնակցել է նաև հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ Հայաստանից:

Ոսկե մեդալներ են նվաճել 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Փոխչեմպիոններ են դարձել 77 կգ Լևոն Խաչատրյանը և 82 կգ քաշային Սամվել Խաչատրյանը:

Նախորդ հոդվածըԽերսոնի մարզի վարչակազմը հայտնել է Կիրիլ Ստրեմոուսովի մահվան մասին
Հաջորդ հոդվածըՑուկերբերգը հայտարարել է 11 հազար աշխատակիցների կրճատելու մասին