‘Ցույց՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի’

1289

Կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում մոտավորապես 700 մարդ փողոց է դուրս եկել ցույցի ՝ ընդդեմ ընտանեկան բռնության և ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի։

Խաչատուրյան քույրերը ձերբակալվել են անցյալ տարվա ամռանը։ Նրանք խոստովանել են, որ սպանել են իրենց հորը, որը տարիներ շարունակ նրանց ենթարկել է բռնության։

Թեպետ այս տարվա հուլիսին ՌՔԿ-ն բռնության և սեռական գործողությունների դրդելու վերաբերյալ մի քանի հոդվածներով գործ է հարուցել Խաչատուրյան քույրերի հոր դեմ, և երեք քույրերի դեմ մեղադրանքի վերջնական տարբերակում ասվում է, որ նրանց գործողությունները հրահրել է հայրը, մեղադրանքի որակավորումը մնացել է նախկինը՝ սպանություն, որ կատարել են մի խումբ մարդիկ՝ նախնական համաձայնությամբ, և քույրերին սպառնում է ազատազրկում 8-ից 20 տարի ժամկետով։

Ներկայումս Խաչատուրյան քույրերը ազատվել են կալանքից, բայց նրանց արգելվում է տնից դուրս գալ երեկոյան ժամը 9-ից հետո, ինչպես նաև օգտվել կապի միջոցներից և հանդիպել միմյանց հետ։

Կիրակի օրը ցույցի եկած մարդիկ, ի պաշտպանություն քույրերի՝ բազմաթիվ պաստառներ են տարել իրենց հետ՝ պահանջելով ուշադրություն դարձնել ընտանեկան բռնությանը և դադարեցնել աղջիկների հետապնդումը, որոնք ոչ թե հանցագործներ են, այլ զոհեր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Անկարան գործողություն կանցկացնի Սիրիայում’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ը հրաժեշտ է տվել թիմի ճապոնացի հարձակվողին’