‘Ցունիգայի նոր պայմանագրում «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ հատուկ կետ կավելացվի’

749

«Նապոլիի» աջ եզրային կիսապաշտպան Խուան Ցունիգան համաձայնել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որը հատուկ կետ կունենա խաղացողի «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ: Ըստ այդմ՝ «Նապոլիի» ղեկավարությունը չի խոչընդոտի կոլումբիացու՝ «Բարսելոնա» տեղափոխությանը, եթե կատալոնցիները 15 մլն € առաջարկեն նրա համար: Իտալական լրատվամիջոցները նշում են, որ Բարսայի ղեկավարությունը մտորում է թիմի հիմնական աջ պաշտպան Դանի Ալվեսին վաճառելու մասին, ինչից հետո «Տատա» Մարտինոն հենց Ցունիգային կցանկանար տեսնել իր կազմում: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի՝ Գյումրիի եւ Ախուրյանի կառույցների խորհուրդների կազմը’
Հաջորդ հոդվածը‘Քուվեյթը կրկին կօգնի սիրիահայերին. Լֆիկի փայի մասին դեռ ոչինչ հայտնի չէ’