‘Ցրտահարությունից վնասվել են այգիներ’

1285

Ապրիլի 25-ին, ժամը 12.48-ին  տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:

Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

Նախորդ հոդվածը‘Ա.Մուսինյան. Կոնգրեսը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին՝ քննելու ՀՀԿ-ականների եկամուտների աղբյուրները. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել Իբրահիմովիչի եւ Բալոտելիի գործակալի հետ’