‘Փակ է Սելիմի լեռնանցքը’

1149

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիա-Ցողամարգ և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր-Մաքենիս ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անցանելի է միայն 30 նստատեղ և անվաշղթաներ ունեցող ավտոմեքենաների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում Շուշան Պետրոսյանին օճառներ ու «խիյարներ» կնվիրեն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ Վայոց Ձորում բոտուլիզմից մահվան դեպք է արձանագրվել’