‘Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’

1046

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը  և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վեդի-Լուսաշող, Զանգեր-Սիսիան, Սիսիան-Գորիս, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները:

Սևան-Դիլիջան, Սևան-Մարտունի, Քուչակ-Ապարան և Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ապարան-Ալագյազ և Պարույր Սևակ-Զանգակատուն ավտոճանապարհներին առկա է բուք:

ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

 

 

Նախորդ հոդվածը‘Դիվերսիոն փորձ սահմանին. Հայկական կողմը ունի մեկ զոհ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է թույլ ձյուն’