‘Փակ ճանապարհներ կան’

1293

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Դդմասար, Միջնատուն, Ավշեն, Միրաք, Շենկանի համայնքների, ինչպես նաև Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար),  Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ և Վայոց ձորի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:

Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: 

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

Նախորդ հոդվածը‘Տաջիկստան. Ռախմոնի դուստրը նշանակվել է նրա աշխատակազմի ղեկավար’
Հաջորդ հոդվածը‘Հայկական ազգայնականությունը- 3’