‘Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց’

1841

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող գործնական թեմաների: 
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Նախորդ հոդվածը‘Արտակ Հարությունյան. Ասուլիսը տապալել է ՀՀ հպարտ քաղաքացին’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ) ‘