‘Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի երեք թեկնածուներ կան’

1003

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար այս պահի դրությամբ  առաջադրվել են   երեք փաստաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ  Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»: Պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվել    է    2013թ. օգոստոսի 17-ից    և   կավարտվի 2013թ. օգոստոսի 22-ին: Գրանցված թեկնածուները քարոզչությունը կարող են սկսել  2013թ. օգոստոսի 23-ից, որը կավարտվի 2013թ. սեպտեմբերի 13-ին ժամը 18.00-ին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագաh   Ռուբեն Սահակյանի որոշմամբ,  2013թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 09:00-ից  կհրավիրվի Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով` Պալատի նախագահի ընտրության համար. քվեարկությունը կսկսվի 2013 թվականի սեպտեմբերի 14-ին` ժամը 09.00-ին և կավարտվի նույն օրը` ժամը 17.00-ին:

Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատը ստեղծվել է  մինչ այդ Հայաստանում գործող փաստաբանական երեք միությունների հիմքի վրա և 2005թ. գրանցվել իրավաբանական անձանց ռեգիստրում: Այդ ժամանակվանից ի վեր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնում է  փաստաբան Ռուբեն Սահակյանը, ով ընտրվել էր, ապա  4 տարի անց նաև վերընտրվել այդ պաշտոնում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանության թիվ մեկ վախը՝ Ազատության Հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում տեղի են ունեցել առաջին գեյ-հարսանիքները’