‘ Փարաքարի բնակիչները բողոքում են ջրամատակարարման հետ կապված խնդիրներից’

992

Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչները բողոքում են ջրամատակարարման հետ կապված խնդիրներից:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, բնակիչները նշում են, որ խմելու ջրի հետ կապված խնդիրներ առաջանում են`չնայած այն բանին, որ իրենք պարտաճանաչ կերպով կատարում են խմելու ջրի դիմաց վճարումները: Այս առնչությամբ իրենք հայտարարել են համապատասխան հարցումով կառավարությանը դիմելու մտադրության մասին: Բացի այդ, հունիսի 10-ի առավոտյան Փարաքարի ավելի քան 10 փողոցների բնակիչներ ի նշան բողքի Երևան-Էջմիածին մայրուղին փակելու ցանկություն են հայտնել: Նրանց խոսքով, խնդրի լուծմամբ պետք է զբաղվի «Երևան ջուր» ընկերությունը:

 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.150 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանի ՋԷԿ-ը կանգնեցվել է կապիտալ վերանորոգման, որի արժեքը կկազմի 24.2 մլն դոլար ‘