‘Փարիզի ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում միանգամից մի քանի մզկիթ հարձակման են ենթարկվել’

1002

Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա, ենթադրաբար՝ արմատական իսլամիստների կողմից կազմակերպված ահաբեկչական հարձակման հաջորդ օրն իսկ, Ֆրանսիայի մի քանի քաղաքներում հարձակման են ենթարկվել մզկիթները: Բռնության այդ գործողությունների հանգամանքները և դրանց միջև կապը դեռևս չեն հաստատվել:

Ինչպես հաղորդել է Ouest-France թերթը,  անհայտ անձինք հինգշաբթի առավոտյան Լե-Ման քաղաքի Սաբլոն մզկիթի բակ են նետվել մի քանի նռնակ, որոնցից միայն մեկն է պայթել: Ոչ մեկը չի տուժել:

Եւս մի հարձակում կատարվել է Պոր-Լա-Նուվել քաղաքի մզկիթի վրա. հանցագործները ատրճանակով կրակ են բացել աղոթատանը երեկոյան ժամերգությունից մեկ ժամ անց, երբ այնտեղ արդեն մարդ չի եղել:

Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել Վիլֆրանշ-սյուր-Սոն քաղաքում որոտացած պայթյունի մասին: Միջադեպը տեղի էր ունեցել տեղական մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող ռեստորանում:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 9-ից տեղումները ձյան տեսքով կդադարեն’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. AFP. Երկու կասկածյալ ահաբեկիչներին հայտնաբերել են Ֆրանսիայի հյուսիսում’