‘Փարիզում գնդակահարել են Քրդստանի անկախության համար պայքարող երեք ակտիվիստների’

753

Քրդստանի անկախության համար պայքարող երեք ակտիվիստների սպանված են գտել  Փարիզի կենտրոնում՝ քրդական համայնքի կենտրոնակայանում: Տեղի իրավապահ մարմինների նախնական տվյալների համաձայն՝  դա կարող է լինել պատվիրված սպանություն: Երեք ակտիվիստներն էլ զոհվել են գլխին արձակված կրակոցներից: Սպանվածների թվում  է Ֆիդան Դոգանը, որն զբաղեցնում էր Ֆրանսիայում Քրդստանի ազգային կոնգրեսի նախագահի պաշտոնը: Մյուս երկուսը Քրդստանի բանվորական կուսակցության ակտիվիստներ էին:

Սպանության մասին լուրն անմիջապես բուռն արձագանքի է արժանացել քուրդ համայնքի շրջանում, որի թիվը Ֆրանսիայում հասնում է 150 հազարի: Այսօր դեպքի վայր է այցելել  Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Մանուել Վալսը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր.Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և Ալիկ Արզումանյանը’
Հաջորդ հոդվածը‘Բրանիսլավ Իվանովիչ. Ամաչում եմ իմ խաղընկերներիս առջեւ’