Փելոսին հեռանում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից

249

Նենսի Փելոսին, որը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում գրեթե երկու տասնամյակ դեմոկրատների ղեկավարն է եղել, հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից։

82-ամյա Փելոսին ամենաազդեցիկ դեմոկրատն է Կոնգրեսում և առաջին կինը, որն զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը։

Հանրապետական Քևին Մաքքարթին, ամենայն հավանականությամբ, Փելոսիին կփոխարինի խոսնակի պաշտոնում։

«Երբեք մտքովս չէր անցնի, որ տնային տնտեսուհուց կհասնեմ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնին,- իր հայտարարության մեջ խոստովանել է Փելոսին։- Ես չեմ փորձի վերընտրվել հաջորդ Կոնգրեսում։ Ժամանակն է, որ նոր սերունդը գլխավորի դեմոկրատների խմբակցությունը»։

Փելոսին կշարունակի Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնել իր կալիֆոռնիական շրջանը։ Նա խոսնակի պաշտոնում հանդես կգա մինչև հունվար, երբ իշխանության կգա նոր Կոնգրեսը, և այնտեղ կմնա մինչև 2025 թ․ հունվարը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍադիո Մանեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը
Հաջորդ հոդվածըGlobe Soccer Awards. Սերխիո Ռամոսը՝ լավագույն պաշտպան պատմության մեջ