‘Փետրվարի 20-ին հանրահավաք լինելու է՝ անկախ քաղաքապետարանի հայտարարությունից’

3319

Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում շտապ հավաք անցկացնելու վերաբերյալ  քաղաքապետարանի տված պարզաբանումները օրենքի հետ որեւէ առնչություն չունեն, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Քաղաքապետարանը ո՛չ օրենքով, ո՛չ Սահմանադրությամբ,  որեւէ լիազորություն չունի՝ սահմանելու, թե որ իրադարձությունը կարող է շտապ հավաքի առիթ լինել, կամ թե՝ ինչքան ժամանակ է պահանջվում արձագանքելու համար, որ դա համարվի շտապ հավաք: Շտապ հավաքի ինստիտուտը նշանակում է, որ, եթե այդ օրն ոչ մի այլ իրազեկում չկա, ուրեմն, մենք կարող ենք այդ հավաքն անցկացնել», — ասել է նա:

Զուրաբյանի խոսքով, փետրվարի 20-ի հանրահավաքն, անկասկած, կկայանա: Նա նշել է, որ Եռյակը շուտով ի պատասխան քաղաքապետարանի հայտարարության, հաղորդագրություն կտարածի:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր հայտարարել էր, թե Եռյակի՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք հավաքի մասին իրազեկումը չի կարող ընդունել, որպես շտապ հավաքի մասին իրազեկում: 

Նախորդ հոդվածը‘Ավելորդ քաշ ունեցող չինացի զինվորականներին պաշտոնի բարձրացում չի սպասվում ‘
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 100 հզր դոլար’