Փետրվարի 24-ից հետո Խերսոնում ծնված երեխաները ՌԴ քաղաքացիություն կստանան

330

Խերսոնի մարզում փետրվարի 24-ից հետո  ծնված երեխաները, ինչպես նաև որբ երեխաները, ավտոմատ կերպով կստանան ռուսաստանյան քաղաքացիություն, հայտարարել է Խերսոնի մարզի ռազմա-քաղաքական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

Նախորդ օրը Ստրեմոուսովը հայտարարել է, որ շրջանում «աժիոտաժային պահանջարկ» է ստեղծվել ռուսաստանյան անձնագրերի համար։ Ըստ նրա՝  անձնագի ձևակերպելու ավելի քան տասը հազար դիմում է ներկայացվել։

Իսկ Սևաստոպոլից պետդումայի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիկը հայտարարել է, որ Խերսոնը Սևծովյան նավատորմի օրրանն է, այն պատմականորեն սերտորեն կապված է Սևաստոպոլի հետ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանը և ԱՄՆ-ը դիմակայության շատ թեժ կետում են
Հաջորդ հոդվածըISW․ Ռուսաստանյան իշխանությունները բախվում են զավթած տարածքների բնակչության դիմադրությանը