‘Փլուզվել է Երևանի Մանուկյան փողոցում գտնվող քոլեջի 1-ին հարկը’

894

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանուկյան փողոցի թիվ 31 շենքի՝ քոլեջի, 1-ին հարկը փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն: 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են քոլեջի բուժկետի և սանիտարական սենյակի երկաթբետոնե հատակները՝ ընդհանուր 30 ք.մ:

Նախորդ հոդվածը‘Ռոմարիո. Մեսսին, ինչպես և Նյուտոնն ու Էյնշտեյնը, աուտիզմ ունի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական որակ և արժանապատվություն ունեցող գործիչը պետք է հրաժարական տար’