‘Փհենյանը հաշտություն է առաջարկում Սեուլին’

837

Հյուսիսային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են, այսպես կոչված՝ բաց նամակ, որը Հարավին կոչ է անում դադարեցնել «թշնամական ռազմական գործողությունները» և սկսել հաշտության գործընթաց:

ԿԺԴՀ պաշտպանության գծով ազգային հանձնաժողովի անունից գրված նամակը հրապարակվել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններից մի քանի շաբաթ առաջ, որոնց Հյուսիսային Կորեան չափազանց ագրեսիվ է արձագանքում:

 Փհենյանի այս նամակը միայն առաջին հայացքից է հաշտության կոչ անում, իսկ իրականում առատորեն հագեցված է քողարկված սպառնալիքներով, նշում է Սեուլում BBC-ի թղթակիցը: Այսպես, նամակում ասվում է, թե հարավցիները չպետք է «անհիմն կերպով կասկածեն, սխալ մեկնաբանեն և շտապ կերպով մերժեն մեր անկեղծ ու կարևոր առաջարկը»: Առաջարկի էությունն այն է, որ պետք է «դադարեցնել զորքերի թշնամական գործողությունները»: Այդ նպատակով «ԿԺԴՀ-ն արդեն որոշել է միակողմանիորեն դադարեցնել այն բոլոր քայլերը, որոնք նյարդայնացնում են Հարավային Կորեային և զրպարտում նրան»: Ասվում է, որ նամակը գրվել է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հատուկ հրամանով, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու’
Հաջորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’