‘Փոլ Սքոուլզ. «Ֆուտբոլիստներին ձանձրալի է, երկրպագուներին ձանձրալի է, բոլորին ձանձրալի է»’

943

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզն Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչի «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ հանդիպումից (1:0) հետո քննադատել է թիմի խաղը:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ուեյն Ռունիի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ են հաղթահարել իր ուժով Անգլիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող թիմի արգելքը:  

«Նման ելույթից հետո ժամանակն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլուխը բռնի: Ես համառորեն փորձում էի պաշտպանել «Մանչեսթեր Յունայթեդին», բայց ամեն շաբաթ դա ավելի դժվար է դառնում: Ամեն անգամ, երբ «Օլդ Թրաֆորդ» եմ գալիս, վատ ֆուտբոլ եմ տեսնում: Եթե «Յունայթեդի» ներկայիս խաղի մասնիկը լինեի կհայտնվեի դեպրեսիայում:

Ֆուտբոլիստներին ձանձրալի է, երկրպագուներին ձանձրալի է, բոլորին ձանձրալի է: Իսկ եթե նայենք պահեստայինների նստարանին, ապա կտեսնենք, որ նույնիսկ Վան Գալն է ձանձրանում»,- ասել է անգլիացին:

Աղբյուր` BBC

Նախորդ հոդվածը‘Իրանի հավաքականի դարպասապահը ձերբակալվել է առանց փարանջայի աղջիկների հետ լուսանկարվելու համար’
Հաջորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը՝ ամենատիտղոսակիր թենիսիստների տասնյակում’