‘Փոխոստիկանապետի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հանձնել են ոստիկանությանը — Shamshyan.com’

1549

Հինգ տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը:

Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնել է Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:

 Մինչեւ այդ նա նամակ էր հանձնել Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Պետրոս Մհերյանը, սակայն, ասաց, որ իր նամակին դեռ չեն արձագանքել: «Համբերությոնը կյանք է: Ես դեռ համբերում եմ, բայց այդ տեսաերիզը արդեն նաեւ ոստիկանության ձեռքի տակ է»,- ասաց նա: Հարցին, թե այդ հայտարարությունից հետո իր նկատմամբ սպառնալիքներ չե՞ն հնչել, ասաց. «Որդուս սպանեցին եւ մինչեւ այսօր գործը դեռ բացահայտված չէ: Դրանից ավելի էլ ի՞նչ սպառնալիքներ պետք է հնչեցնեն»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ ‘