‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’

765

Մարտի 3-7-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,737,824 ԱՄՆ դոլար 413.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 109,411,181 ԱՄՆ դոլար 414.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 38,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,361,165 EUR 567.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,205,875 EUR 571.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 696,306,965 ՌԴ ռուբլի 11.32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 136,746,719 ՌԴ ռուբլի 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.1 մլն ԱՄՆ դոլար: 

Նախորդ հոդվածը‘Պետբյուջեի գումարները՝ գոյություն չունեցող ՀԿ-ներին. Civilnet. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Փոխոստիկանապետի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հանձնել են ոստիկանությանը — Shamshyan.com’